Քաղաքականություն 

ԵՄ-ն Վրաստանին և Մոլդովային 30 մլն-ական եվրո է հատկացնելու

analitik.am

Եվրահանձնաժողովն առաջիկա օրերին Վրաստանին և Մոլդովային 30-մլն-ական գումար կտրամադրի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրերի իրականացման համար. հաղորդել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն 2010-2013թթ.-ին մինչև 2.5 մլրդ եվրո ավելացրել են «Արևելյան գործընկերության» ծրագրի նախագծերի ֆինանսավորումը, որի մասնակիցներն են Վրաստանն ու Մոլդովան։

«Արևելյան գործընկերության» ծրագիրը մեկնարկել էր Պրահայում՝ 2009թ.-ի մայիսի 7-ին՝ ԵՄ գագաթնաժողովի ընթացքում։

Նույն շարքից