Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ն Մոսկվային որպես հակառակորդ է դիտարկում

analitik.am

ՆԱՏՕ-ն, երկու տասնամյակ փորձելով Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ կառուցել, այժմ անհրաժեշտ է համարում դիտարկել Մոսկվային որպես հակառակորդ։ Նման հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն, հայտնում է Взгляд-ը։

 

«Պարզ է, որ ռուսները ՆԱՏՕ-ին հայտարարել են իրենց հակառակորդ, այնպես որ մենք պետք է սկսենք դիտարկել Ռուսաստանին ոչ թե որպես գործընկեր, այլ՝ հակառակորդ»,- ասել է Վերշբոուն։

 

Նրա խոսքով՝ Ղրիմի միացումը Ռուսաստանին և նրա «բացահայտ մանիպուլյացիաներն» Ուկրաինայի արևելքում արմատապես փոխել են ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։

Նույն շարքից