Հասարակություն 

Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է տվել եգիպտացորենի դաշտում իջած օդանավի օդաչուներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Airbus A321 օդանավի անձնակազմին, որը կարողացավ օդանավն իջեցնել եգիպտացորենի դաշտում՝ փրկելով 233 մարդու կյանք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով օդանավի երկու օդաչուներին շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում, իսկ մյուսները պարգևատրվել են Արիության մեդալով:

Նույն շարքից