Հասարակություն 

«Իմ Քայլը»-ի պատգամավորները հանդիպել են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր «Իմ Քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներով հանդիպեցինք պարոն Օսիպյանին, պարոն Ղուկասյանին և պարոն Աշոտ Ահարոնյանին:

Քննարկեցինք մի շարք հարցեր՝ սկսած գրպանահատությունից մինչև հանցագործության թվացյալ աճ, ոստիկանական համակարգի ռեֆորմներ և ուղենիշային տեսլական:

Հարգելի ընկերներ, գրպանահատության և այսպես կոչված «բռնել-բաց թողնել» պրակտիկայի հետ կապված կան օրենսդրական բացեր, որոնց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կանդրադառնա հնարավորինս շուտ:

Քննարկեցին ուժի համաչափ կիրառման և ոստիկանության՝ որպես կառույցի ինստիտուցիոնալ հզորացումն ու տարվող ընթացիկ աշխատանքը: Ուրախ եմ արձանագրել, որ համակարգում կա հստակ տեսլական և ամենօրյա տարվող աշխատանք, որոնց տեսանելիության համար, ցավոք, հարկավոր են տարիներ մի շարք օբյեկտիվ պատճառներով:

Պատգամավորները հատկապես շեշտադրեցին կատարվող աշխատանքի մասին տեղեկատվության պատշաճ իրազեկման կարևորությունը, ինչպես նշեց Սուրեն Գրիգորյան-ը տեղեկատվության հանրայնացումն աշխատանքի կարևոր մասն է:

Իրականում կատարված աշխատանքի մասին տեղեկատվության տրամադրումը և հանրության լայն շերտերի համար հասանելիության ապահովման գործընթացի կազմակերպումը խնդիր է տարբեր գերատեսչություններում, և հատկապես տեղեկատվական «պատերազմների» ժամանակ մենք պետք է ավելի կազմակերպված աշխատենք:

Պայմանավորվեցինք, որ նման հանդիպումներն ավելի հաճախակի բնույթ կկրեն: Որոշ թվերով կկիսվեմ հաջորդիվ:

Նույն շարքից