Միջազգային Քաղաքականություն 

Պորոշենկոն կրկին անվանել է իրեն Ուկրաինայի նախագահ

analitik.am

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն էլեկտրոնային հռչակագրի մեջ իրեն անվանել է պետության գործող ղեկավար: Այս մասին հաղորդում է «Страна»՝ վկայակոչելով Ազգային կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տվյալները:

Հրապարակման համաձայն, քաղաքական գործչի կողմից օգոստոսի 7-ին ներկայացրած հռչակագրում նշվում է, որ Պորոշենկոյի աշխատանքի վայրը նախագահի աշխատակազմն է, իսկ զբաղեցրած պաշտոնն Ուկրաինայի նախագահ:

Ըստ այդ փաստաթղթի, Պորոշենկոն վերջին ամիսներին ստացել է ավելի քան 150 միլիոն գրիվեն (391 միլիոն ռուբլի) դիվիդենտներ «Prime Assets Capital» կորպորատիվ հիմնադրամից և Միջազգային ներդրումային բանկի բաժնետիրական ընկերությունից:

Նույն շարքից