Միջազգային Քաղաքականություն 

Պենտագոնը նախազգուշացրել է Աֆրիկայում Ռուսաստանի ազդեցության աճի մասին

analitik.am

Ռուսաստանն ու Չինաստանն ընդլայնում են իրենց ազդեցությունn ամբողջ Աֆրիկայում: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում նախազգուշացրել են Պենտագոնի ներկայացուցիչները, հայտնում է The Intercept-ը:

ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարության գործող և նախկին առաջնորդներ Սթիվեն Թաունսենդը և Թոմաս Վալդհաուզերը բացատրել են, որ Մոսկվան և Պեկինn ակտիվորեն կառուցում են տնտեսական, դիվանագիտական ​​և մշակութային կապերն աֆրիկյան մայրցամաքի առնվազն տաս երկրների հետ: Ի թիվս այլ բաների, նրանք նշել են առևտրի պայթյունավտանգ աճը, միջուկային էներգիայի և նավթի ու գազի ոլորտներում նախագծերի իրականացումը, ինչպես նաև զենքի առևտրի աճող շուկան:

Նրանք հատկապես կոնգրեսականների ուշադրությունը հրավիրել են աֆրիկյան 15 երկրների ռուսաստանյան մասնավոր ռազմական ընկերությունների գործունեության վրա:

Գեներալներն օրենսդիրներին խորհուրդ են տվել նաև ակտիվացնել համագործակցությունn Աֆրիկայի հետ, որպեսզի Ռուսաստանին և Չինաստանին զրկեն մայրցամաքի նավահանգիստներից, բազաներից կամ օդային տարածքներից լիարժեք օգտվելու հնարավորությունից: Հակառակ դեպքում, Աֆրիկայի ամբողջ տարածքով Միացյալ Նահանգների գործողության ազատությունը վտանգի տակ կլինի:

Նույն շարքից