Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը ցանկություն է հայտնել գնել Գրենլանդիան

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիա գնելու գաղափարը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Նա արդեն քննարկել է այդ հնարավորությունն իր խորհրդականների հետ, և նույնիսկ հանձնարարել է Սպիտակ տան իրավախորհրդատուին իրականացնել նախագծի իրավական վերանայումը:

Աղբյուրների համաձայն, մի քանի խորհրդականներ աջակցել են Թրամփի «տնտեսապես կենսունակ» ծրագրին, սակայն Սպիտակ տանը շատերը վստահ են, որ նախագահի հետաքրքրությունն այս ոլորտում շուտով կվերանա:

Սպիտակ տանը, Դանիայի Թագավորական տանը և Գրենլանդիայի վարչապետի գրասենյակը դեռ չի պատասխանել այս հայտարարությանը:

Թերթը հիշեցնում է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո նախագահ Հարի Թրումանը Դանիային 100 միլիոն դոլար է առաջարկել Գրենլանդիայի համար: Պետքարտուղարությունն ուսումնասիրել է նաև կղզին գնելու հեռանկարը 1867 թվականին:

Նույն շարքից