Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին հրաժարվել է շփվել ռուս լրագրողների հետ

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է հարցազրույցներ տալ ռուս լրագրողներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ուկրաինայի նախագահի գրասենյակը երախտապարտ է ձեր հայտի համար: Ցավոք սրտի, նախագահ Վլադիմիր Զելենսկիի զբաղված գրաֆիկի պատճառով առայժմ հնարավոր չէ հարցազրույց նշանակել»,-ասված է երկրի ղեկավարության գրասենյակի կողմից ուղարկված պատասխանի մեջ։

Լրագրողները ցանկություն էին հայտնել խոսել ռուս-ուկրաինական հարաբերությունների ապագայի և այլ հարցերի մասին:

Նույն շարքից