Քաղաքականություն 

Համայնքների խոշորացման մասին․ Գևորգ Գորգիսյան

analitik.am

Համայնքների խոշորացման մասին․

նախատեսվում է մշակել «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ս․ թ․օգոստոսի 13-ին դիմել էի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ՀՀ-ում որ համայնքներում և ինչ ժամանակացույցով է նախատեսված իրականացնել խոշորացումներ և արտահերթ ընտրություններ։

Նախարարությունից պատասխանել էին, որ սկսած ս.թ. ապրիլ ամսվանից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը համայնքների միավորման նախնական վերաբերյալ քննարկումներ է իրականացնում մարզպետարաններում՝ տեղի պաշտոնատար անձանց և մասնագետների, այնուհետև նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Նշվում է, որ նման ձևաչափի քննարկումներ տեղի են ունեցել Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի թվով 125 համայնքներում:

ՀՀ բոլոր մարզերի (բացառությամբ Սյունիքի և Վայոց ձորի, որտեղ համայնքների միավորման գործընթացն ավարտվել է) միավորման ենթակա համայնքների բնակչության հետ նմանատիպ քննարկումների արդյունքներով նախատեսվում է մշակել «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Համայնքների միավորման փնջերը հնարավոր կլինի տրամադրել վերոնշյալ նախագիծը մշակվելու պահից:

Գևորգ Գորգիսյան

Նույն շարքից