Միջազգային Քաղաքականություն 

Դանիայի նախկին վարչապետը հույս է հայտնել, որ Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկությունն «անհեթեթ կատակ» է

analitik.am

Դանիայի նախկին վարչապետ Լարս Ռասմուսենը հույս է հայտնել, որ Գրենլանդիայի գնման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունն անհեթեթ կատակ է:

«Դա երևի ապրիլյմեկյան կատակ է, բայց բնավ ոչ տեղին»,-գրել է Ռասմուսենը թվիթերյան իր էջում:

Նրան միացել է նաև նախկին արտգործնախարար Մարտին Լիդեգորը, որին վախեցրել է կղզին ռազմականացնելու գաղափարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը ցանկություն է հայտնել գնել Գրենլանդիան՝ որպես Արկտիկայում ռազմական ներկայության ընդլայնման մաս:

Կղզու տարածքը կազմում է ավելի քան երկու միլիոն քառակուսի կիլոմետր: Այնտեղ ապրում է մոտ 17 հազար մարդ: Գրենլանդիան Դանիայի տարածք դարձավ 1814 թվականին, իսկ 1979-ին ստացավ ինքնավար միավորի կարգավիճակ:

Նույն շարքից