Քաղաքականություն 

Դեսպան Գրիգորյանի հանդիպումները Տաշքենդում

analitik.am

Օգոստոսի 14-ին Ուզբեկստանում ՀՀ նորանշանակ դեսպան Արամ Գրիգորյանը, ով հավատարմագրերի հանձնման կապակցությամբ գտնվում էր Տաշքենդում, հանդիպում ունեցավ Ուզբեկստանի ոսկերիչների ասոցիացիայի ղեկավար Դավրոն Սամատովի և վերջինիս տեղակալ Նոդիր Միրահմեդովի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Գրիգորյանը և Դավրոն Սամատովն ընդգծեցին Կենտրոնական Ասիայի երկրներում հայկական ոսկերչական արտադրանքի նկատմամբ առկա մեծ պահանջարկը։ Կողմերը քննարկեցին ոլորտում հայ և ուզբեկ մասնագետների համագործակցության հնարավորությունները։ Դավրոն Սամատովը նշեց, որ ոսկերչական արդյունաբերությունն Ուզբեկստանի տնտեսության համեմատաբար նոր ուղղություններից է և համոզմունք հայտնեց, որ հայ մասնագետների աջակցությունը կնպաստի այս ուղղության զարգացմանը:

Նույն օրը դեսպան Գրիգորյանն Ուզբեկստանի նախարարների խորհրդին առընթեր Ատոմային էներգետիկայի զարգացման գործակալությունում (Ուզատոմ) հանդիպում ունեցավ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Վիտալի Դրագունովի հետ:

Ողջունելով դեսպան Գրիգորյանին՝ Վիտալի Դրագունովը վերջինիս ներկայացրեց Ուզբեկստանում ատոմային էներգետիկայի զարգացման միտումները, այս ուղղությամբ ընթացիկ և իրականացվելիք ծրագրերը։ Իր հերթին Արամ Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց սեյսմակտիվ շրջաններում կառուցված ատոմակայանների անվտանգության ապահովման նպատակով հայ գիտնականների կողմից մշակված տեխնոլոգիաները։ Կողմերը քննարկեցին նաև ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Նույն շարքից