Միջազգային Քաղաքականություն 

Փհենյանը մտադիր չէ այլևս բանակցություններ վարել Սեուլի հետ

analitik.am

ԿԺԴՀ-ն այլևս չի պատրաստվում բանակցություններ վարել Հարավային Կորեայի հետ, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Հայրենիքի խաղաղ միավորման Հյուսիսային Կորեայի Կոմիտեի ներկայացուցիչը խստորեն քննադատել է Հարավային Կորեայի իշխանություններին Կորեայի ազատագրման օրը նախագահ Մուն Չժե Ինի ելույթից հետո՝ ասելով, որ Փհենյան այլևս Հարավային Կորեայի կառավարության հետ բանակցությունների սեղանի շուրջ չի նստելու:

Զեկույցում նշվում է, որ Սեուլը, ենթադրաբար, մտադիր է օգուտ ստանալ Փհենյանի և Վաշինգտոնի միջև նոր բանակցություններից:

«Հարավային Կորեայի իշխանությունները ցանկանում են օգուտ քաղել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև ապագա բանակցությունների արդյունքից»,-նշվել է Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի կողմից:

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը կոչ է արել Հարավային Կորեայի իշխանություններին «շտապ հրաժարվել այդպիսի անխոհեմ ցանկություններից»: Ըստ նրա, Փհենյանն այլևս «ոչինչ չունի խոսելու» Սեուլի հետ:

Նույն շարքից