Հասարակություն 

Փողով, թե անփող՝ Քոչարյան-հերոս գոռգոռացողները այլևս ասելիք ունե՞ն․ Արամ Սարգսյան

analitik.am

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հիմա էլ հերթը հասավ փաստաբաններին փուռը տալուն. ՙԱրցախի ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության մաս ապրիորի չեն կարող համարվել, ուստի այդ տարածքից 2008թ. փետրվար-մարտին Երևան բերված ուժերը չեն կարող լինել Արցախի Հանրապետության զինված ուժեր՚՝ սա դավաճանության ու մորթապաշտության քրեստոմատիկ օրինակ է, սերունդներին ցույց տալու, թե ինչպիսին չպիտի լինել, ու բնորոշ է բոլոր անաստվածներին: Ապշեցուցիչ է, թե մարդը ինչքան կարող է վախենալ սեփական ունեցվածքի ու փափուկ կյանքի համար և ոտատակ տալ մարդկային ամեն ինչ:

Փողով, թե անփող ՝Քոչարյան-հերոս գոռգոռացողները այլևս ասելիք ունե՞ն»,- գրում է Ա․ Սարգսյանը:

Նույն շարքից