Հասարակություն 

Մահացել է Փիթեր Ֆոնդան

analitik.am

80 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան աստղ Փիթեր Ֆոնդան: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Դերասանը մահացել է օգոստոսի 16-ին, Լոս Անջելեսում գտնվող իր տանը: Նա կյանքի վերջին տարիներին պայքարում էր քաղցկեղի դեմ:

Ֆոնդայի ընտանիքն արդեն հաստատել է վերջինիս մահը:

Փիթեր Ֆոնդան դերասանների հայտնի ընտանիքից է: Նա դերասան Հենրի Ֆոնդայի որդին է, դերասանուհի Ջեյն Ֆոնդայի եղբայրը, դերասանուհի Բրիջիթ Ֆոնդայի հայրը:

 

Նույն շարքից