ԱՄՆ Կոլումբիա նահանգի դատարանը որոշում է կայացրել իրանական Grace 1 տանկերը ձերբակալելու վերաբերյալ: Սա այն նույն նավն է, որն ավելի վաղ բրիտանական իշխանությունների կողմից ձերբակալվել և ազատ էր արձակվել Ջիբրալթարում:
Դատարանի որոշման համաձայն, տանկերը, նավթը և նավում գտնվող 995 հազար դոլարը պետք է առգրավվեն: Ամերիկյան իշխանությունները կասկածներ ունեն բանկային խարդախության, փող լվանալու, ահաբեկչություն ֆինասնավորելու մասով:
ԱՄՆ-ի տեղեկություններով, նավը Սիրիա է տեղափոխել նավթ՝ ելնելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շահերից: Կորպուսն ԱՄՆ-ի համար ահաբեկչական խմբավորում է: