Հասարակություն 

Հրդեհ` Շամիրամ գյուղում

analitik.am

Օգոստոսի 17-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են տան բակում գտնվող անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ մոտ 4 քմ և 800 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Նույն շարքից