Հասարակություն 

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին

analitik.am

Օգոստոսի 17-ին, ժամը 07:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կարեն Պ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կարեն Պ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից