Հասարակություն Տեսանյութեր 

Հրդեհ` Այնթապում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ /լրացված/

analitik.am

Օգոստոսի 16-ին, ժամը 17:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ժամը 17:15-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, օպերատիվ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, մարվել՝ 17:58-ին:

Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 250 քմ), խորդանոցը` ամբողջությամբ (մոտ 10 քմ), հարակից տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ) և հենասյունը (մոտ 3 գմ):

Նույն շարքից