Քաղաքական 

Երևանում կհանդիպեն Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչները

Երևանում մայիսի 6-8-ը տեղի կունենա Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը: Այն կազմակերպվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարության կողմից: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը կմասնակցեն խմբի անդամ 25 երկրների ներկայացուցիչներ: Հանդիպման մասնակիցները եռօրյա քննարկումների ընթացքում կանդրադառնան կոնվենցիայի կիրառման շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները, ազգային լավագույն փորձի փոխանակում և համագործակցության նոր հեռանկարներ թեմաներին:


Միջոցառմանը բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

Նույն շարքից