ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվելու խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Նա կարծում է, որ իր թեկնածության մասին կարելի է խոսել երկու օրից: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ, իր թեկնածության հետ կապված, քննարկում է չի եղել, վստահեցրեց, որ ոչնչից տեղյակ չէ, քանի որ Վանաձորում է եղել և միայն այսօր է վերադարձել: Պատգամավորը չի կարծում, որ իրեն շնորհավորելու առիթ արդեն կա, քանի որ եւս մեկ անգամ հիշեցնում է, որ նման քննարկում դեռ չի եղել:
Մեր հարցին, եթե առաջարկություն լինի, հնարավոր է հրաժարվի՞, պատասխանեց, որ երկու օրից միայն կարելի կլինի դրա մասին խոսել: «Դե, դա դեռ շուտ է, մի քիչ համբերեք»,- խորհուրդ տվեց պատգամավորը: