Հասարակություն 

Ես չգիտեմ, թե ինչ են ուզում անել իշխանությունները, սակայն մենք դեմ ենք այլասերությանը ու մեր ասածն է լինելու. Գևորգ Գրիգորյան

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՎԵՏՕ շարժումը մոտոերթ է կազմակերպել, որի շրջանակներում լինելու է Հայաստանի 11 քաղաքաներում: Երթը նվիրված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:

Մոտոերթի մասնակից սիրված դերասան Գևորգ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուզում են իրազեկել մարդկանց, թե ինչ է իրենից ներկայացնում Ստամբուլյան կոնվենցիան, որքանով այն չի կարող Հայաստանում լինել, թե որքանով է այն անահամատեղելի հայի արժեքներին. «Մարդկանց մեժամասնությունը երևի թե տեղյակ չէ: Սա իրազեկման ակցիա է»:

Գրիգորյանի խոսքերով, ինքը չգիտի, թե ինչ են ուզում այսօր անել իշխանությունները, սակայն իրենք դեմ են այլասերմանն ու հենց իրենց ասածն է լինելու. «Չի լինելու նման բան»:

Մոտոերթը մեկնարկեց Հաղթանակ զբոսայգու տարածքից, նրանք կանցնեն հետևյալ քաղաքներով.

  1. Աբովյան
  2. Չարենցավան
  3. Հրազդան
  4. Սևան
  5. Դիլիջան
  6. Վանաձոր

Օգոստոսի 18

  1. Սպիտակ
  2. Գյումրի
  3. Արթիկ
  4. Թալին
  5. Աշտարակ

Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով՝ Մանումենտում:

Այս պահին երթի մասնակիցներն արդեն Աբովյանում են:

Նույն շարքից