Հասարակություն 

Չարենցավանում մարդիկ մոտենում ու բուկլետներ են վերցնում. Մալյանը գոհ է քաղաքացիների հետաքրքրվածությունից

analitik.am

Նարեկ Մալյանը գոհ է քաղաքացիների հետաքրքրվածությունից: Այս մասին ՎԵՏՕ-ի հիմնադիրը հայտարարեց լրագրողների հետ զրույցում:

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՎԵՏՕ շարժումը մոտոերթ է կազմակերպել, որի շրջանակներում լինելու է Հայաստանի 11 քաղաքաներում: Երթը նվիրված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:

Այս պահին երթի մասնակիցները Չարենցավանում են ու պատրաստվում են շարժվել դեպի Հրազդան:

Մալյանը նշեց, որ մարդիկ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը. «Գալիս ու բուկլետներ են վերցնում: Խանութներից մեկում նույնիսկ ասացին, որ բուկլետ թողնենք, որպեսզի հաճախորդներին բաժանեն»:

Մոտոերթը մեկնարկեց Հաղթանակ զբոսայգու տարածքից, նրանք կանցնեն հետևյալ քաղաքներով.

  1. Աբովյան
  2. Չարենցավան
  3. Հրազդան
  4. Սևան
  5. Դիլիջան
  6. Վանաձոր

Օգոստոսի 18

  1. Սպիտակ
  2. Գյումրի
  3. Արթիկ
  4. Թալին
  5. Աշտարակ

Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով՝ Մանումենտում:

Նույն շարքից