Բարի օր Տնտեսություն 

Բանկերը վարկ չեն տալիս Իրանում ծնված հայերին. Նիկոլ Փաշինյանը տեղյակ է խնդրի մասին

analitik.am

Ծաղկաձորում ընթանում է «իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը:

Համաժողովի մասնակիցներից մեկը նշեց, որ ինքը Հայաստանի քաղաքացի է, սակայն ծնվել է Իրանում: Հիմա իրեն հետաքրքրում են բանկային խնդիրները, որոնք կան Իրանում և Սիրիայում ծնված հայերի համար: նա նշեց, որ ուզում է գործունեություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում, սակայն բանկերը, որոնք կարող են աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղաքացիներին՝ վարկերի տեսքով, դա չեն անում Իրանում ծնված հայերի դեպքում, քանի որ վերջիններիս անցանկալի են համարում: Իրանից հայրենադարձ եղած քաղաքացին ասաց, որ դիմել է բանկի, սակայն բանկային աջակցություն չի տրամադրվում իրենց: Բանկերը սանկցիաների են ենթարկում Իրանում ծնված հայերին: Սա այն դեպքում, երբ Իրանի պարսիկն ԱՄՆ-ում սանկցիաների չի ենթարկվում: Քաղաքացին ասաց, որ ծնվել է Իրանում, այդ ժամանակ Հայաստանը դեռ չի եղել, հիմա հայրենիքում է ու չի ուզում աշխատանքի պատճառով հեռանալ Հայաստանից:

Վարչապետ Փաշինյանը, խոսելով խնդրի մասին, հայտարարեց, որ կառավարությունն այս հարցում որևէ միջամտություն, առնվազն՝ նեգատիվ, չի ունենում. «Բանկերը մասնավոր ընկերություններ են, որոնք ունեն նաև օտարերկրյա բաժնետերեր: Վարկ տալու-չտալու գործում կառավարությունը չի կարող միջամտել: Բայց ամիսներ առաջ, երբ նմանատիպ խնդիրներ առաջացան Իրանում ծնված կամ նաև Իրանի քաղաքացիություն ունեցող մեր քաղաքացիների հետ, կառավարությունը հաղորդակցություն սկսեց բանկային համակարգի հետ, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշտպանել»:

Փաշինյանը նշեց, որ իր օգնականը կապ կհաստատի քաղաքացու հետ և կծանոթանա խնդրին՝ հորդորելով փորձել այլ բանկի հետ աշխատել, որը հնարավոր է այլ քաղաքականություն կունենա. «Այսօր մերժում են նաև Հայաստանի այլ քաղաքացիների դիմումները վարկեր ստանալու համար: Պետք է հասկանալ, թե ինչու են մերժում: Սակայն մի բան հստակ է՝ խտրականություն պետք է չլինի:

Նույն շարքից