Հասարակություն 

Թող բախտները փորձեն. Նարեկ Մալյանը զգուշացնում է Ստամբուլյան կոնվենցիայի հարցում

analitik.am

Ստամբուլյան կոնվենցիան բարդ փաստաթուղթ է: Իրավաբաններ կան, ովքեր մինչև հիմա վեճերի մեջ: Դժվար թե սովորական քաղաքացին խորապես տեղյակ լինի այդ կոնվենցիայի մասին: Այս մասին Tert.am-ի եթերում հայտարարեց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՎԵՏՕ շարժումը մոտոերթ է կազմակերպել, որի շրջանակներում լինելու է Հայաստանի 11 քաղաքաներում: Երթը նվիրված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:

Մալյանը նշեց, որ խնդիր են դրել Երևանից դուրս իրազեկելու քաղաքացիներին Ստամբուլյան կոնվենցիայի վտանգավոր կետերիմասին. Կոնվենցիայով առաջին անգամ Հայաստանում օրենսդրորեն ամրագրվելու է ոչ թե մորդու կենսաբանական սեռը, այլ՝ սոցիալական: Դա նշանակում է, որ մարդիկ բաժանվելու են սոցիալական սեռերի: Իսկ դա նշանակում է, որ մարդը լինելու է այն սեռի ներկայացուցիչ, որի պահվածքն ունի: Այսինքն, եթե տղամարդը հայտարարում է, որ ինքը կին է, հայտնվում է կանանց իրավունքների պաշտպանության օրենսդրության տակ, և՝ հակառակը: Դա մի հարց:

Դուք հիշում եք՝ ես ավելի վաղ ահազանգել եմ այն մասին, որ փորձ է արվում բռնաբարության մասին կեղծ նամակներով մոլորեցնել քաղաքացիներին: Այդ նամակներով փորձում էին նախապատրաստել, կամ հիմարացնել հասարակությանը, հետո նախապատրաստել կոնվենցիայի վավերացմանը: Մեզ պարտադրում են տեսակետը, թե Հայաստանում բռնությունն ավանդույթ է: Այդ կեղծ նամակները և դրանց մեթոդիկան փորձում են համոզել, որ Հայաստանում ցանկացած տղամարդ պոտենցիալ բռնաբար է և առիթ է ման գալիս ինչ-որ կնոջ բռնաբարելու կամ ծեծելու համար: Նման բան չկա: Իհարկե բռնության դեպքեր կան, որոնք դատապարտելի են, որոնց մասով օրենսդրություն կա: Հավելյալ միջազգային պայմանագրի տակ մտնելու անհրաժեշտություն չկա: Հակառակը՝ մեր ազգային ավանդույթների մեջ մեծ դեր է զբաղեցնում կնամեծար լինելը, տղամարդու նման ապրելը՝ թույլի կողքին կանգնելը, բռնությունը դատապարտելը, ապրել այնպես, որպեսզի երբեք նման իրավիճակներ չլինեն»:

Մալյանը հայտնեց, որ իրազեկման ակցիաները շարունակական են լինելու. «Թող բախտները փորձեն ու խորհրդարան բերեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը: Ես կընդունեմ չելենջը: Ամեն դեպքում հարցը քաղաքական է, իրավաբաններն արդեն ասել են, որ այդ կոնվենցիային միանալ անհեթեթություն է: Կարելի է խստացնել մեր օրենսդրությունը, բայց նպատակահարմար չենք գտնում այդ կոնվենցիայի տակ մտնելը: Եթե գործընթացը չդադարի, մենք մոտոերթ կանենք նաև Հայաստանի հարավային շրջաններում, կիրականացնենք տարբեր միջոցառումներ: Մենք միանալու ենք նաև կազմակերպվող միջոցառումներին, ինչպես արդեն անում ենք»:

ՎԵՏՕ-ի հիմնադիրն ասաց, որ ֆեյսբուքյան հարցում է անցկացրել ու պարզել, որ հասարակությունը միակարծիք է հարցում՝ Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի. «Եթե վավերացվի ու թևակոխենք դրա կիրառման փուլ, այդ ժամանակ խնդիրներն ավելի հստակ կերևան: Այդ ժամանակ տարբեր սորոսագրանտային կազմակերպությունների փողերով կպարտադրվի կետ առ կետ կիրառել կոնվենցիան: Հաջորդ փուլում մեր օրենսդրությունը հարամարեցնելու են Ստամբուլյան կոնվենցիայի ոգուն ու տրամադրությանը: Ավելի լավ է հիմա պայքարենք դրա դեմ, քան հետո պայքարենք հետևանքների դեմ»:

Նույն շարքից