Բարի օր Հասարակություն 

Օգանովսկին իր կյանքն է դրել հայ ժողովրդի համար, նա չէր կարող կրակելու հրաման տալ. Սասուն Միքայելյան

analitik.am

Ես չեմ կարող կարծիք հայտնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Մարտի 1-ի մոսով վերջին զարգացումների մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է BBC-ի հայտնի հոդվածին՝ կապված Սամվել Կարապետյանի հետ:

Օգանովսկու մասով Միքայելյանն ասաց, թե չի կարծում, որ վերջինս կրակ արձակելու հրաման արձակած լինի. «Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա: Ժամանակը ցույց կտա: Նման բան չի կարա լինի: Որպես պատերազմ անցած մարդ՝ նա երբեք հրաման չի տա կրակել հայի վրա»:

Հարցին, թե զինվորականը կարող է արդյո՞ք հրաման չկատարել, եթե իր առջև նման խնդիր դրվի, Միքայելյանը դրական պատասխան տվեց. «Կարող է, ինչո՞ւ չի կարող: Ես կրկնում եմ, ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտա կրակել իր ժողովրդի վրա: Նա իր կյանքը դրել է այդ ժողովրդի, մեր պետության, պետականության, Արցախ աշխարհի համար»:

Մարտի 1-ի ժամանակ Արցախից զորք բերելու մասով Միքայելյանն ասաց, որ քննություն է ընթանում, ինքը գուշակ չէ:

BBC-ի հոդվածի մասին Միքայելյանը Կարապետյանի հետ չի խոսել, կարիքը չի տեսնում:

Նույն շարքից