Հասարակություն 

Չարը խափանվեց. Չիպսի տուփը համառ պայքարում պարտվեց Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Ծաղկաձորում ընթանում է «իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը:

Այս պահին ՀՀ վարչապետը շրջում է ներկայացված տաղավարներով, լսում արտադրողների խնդիրների ու ձեռքբերումների մասին:

Պարզվում է, որ Կոտայքի մարզում նաև չիպս են արտադրում, որի տուփը, կարծես թե, խնդիրներ ունի բացվելու հետ: Վարչապետ Փաշինյանը մի քանի րոպե չարչարվելուց հետո, ի վերջո կարողացավ բացել չիպսի տուփը, սակայն ամբողջ չիպս թափվեց:

Արտադրողը ներողություն խնդրեց և առաջարկեց այլ տուփ բացել՝ սեփական օրինակով ցույց տալով, թե ինչպես կարելի է դա անել:

«Չարը խափանվեց»,-կատակեց վարչապետը՝ հավելելով, որ տուփը ծանոթների համար ավելի հեշտ է բացվում:

Նույն շարքից