Քաղաքական 

Հավանական չեմ համարում ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա. Ֆիլիպ Բրիդլավ

ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ հավանական չի համարում ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Բարձրաստիճան զինվորականը Կանադայում ընթացող սպառազինությունների հարցերով կոնֆերանսին ասել է մասնավորապես, թե չի կարծում, որ դա է դեպքերի հավանական ընթացքը:

 

Բրիդլավն ասել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանն ունակ է Ուկրաինայի արևելքում իր նպատակներին հասնել՝ առանց զինված ուժերով սահման հատելու:

 

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել էր, որ այժմ Ռուսաստանն իրեն ավելի շատ որպես հակառակորդ, քան որպես գործընկեր է պահում:

Նույն շարքից