Հասարակություն 

Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից. նա ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան

analitik.am

Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանի ֆեյսբուքյան էջից:

«Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա:

Հիշեցնեմ, որ այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հիվանդին տեղափոխելու համար օգտագործվում է սանիտարական ուղղաթիռը: Հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին, նման դեպքերից խուսափելու համար»,-գրել է նա:

Նույն շարքից