Հասարակություն 

Այցելուն գնդակահարել է մատուցողին իր պատվերն ուշ բերելու համար

analitik.am

Ֆրանսիայում ռեստորանի այցելուն գնադակահարել է մատուցողին այն բանի պատճառով, որ իր պատկերացմամբ, շատ երկար է սպասել պատվերին: Այս մասին հայտնում է France Info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, Նուազի-լե-Գրանում՝ Փարիզի արվարձանում:

Արձակված գնդակը խոցել է 28-ամյա մատուցողի ուսը: Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել երիտասարդի կյանքը:

Հանցագործը դիմել է փախուստի, նա դեռ չի հայտնաբերվել:

Նույն շարքից