Հասարակություն 

Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերն այցելել են Մատաղիս

analitik.am

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, իմ լավ ընկեր Հրանտ Բագրատյանի հետ այցելել ենք Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք: Տեղում քննարկել ենք ինչպես վերջերս մեկնարկած Սարսանգի ջրերի աջափնյա հատված տեղափոխման խոշորածավալ ծրագիրը, այնպես էլ Արցախի տնտեսության զարգացմանն ուղղված նոր գաղափարներ: Հրանտը մեր այն գործիչներից է, որից մշտապես կարելի է նորարարական միտք լսել, որը գործնական դաշտում կարող է հաջողությամբ իրացվել: Կարծում եմ՝ նրա հետ համագործակցության և համատեղ աշխատանքի երկար ճանապարհ ունենք անցնելու:

Ուրախ եմ նաև, որ մի խումբ ուխտագնաց երիտասարդներ այսօր Մատաղիսի գողտրիկ բնության գրկում՝ ջրամբարի հարևանությամբ, հնարավորություն ունեցան ունկնդրելու մեծ տնտեսագետի խոսքը: Վստահ եմ՝ այդ հանդիպումը ուսանելի շատ բան տվեց նրանց:

Նույն շարքից