Հասարակություն Տեսանյութեր 

ՎԵՏՕ-ի մոտոերթի անդամները Վանաձորում են՝ այսօրվա վերջին կանգառում /տեսանյութ/

analitik.am

ՎԵՏՕ շարժման նախաձեռնած մոտոերթի մասնակիցները Վանաձորում են, որտեղ ևս պատրաստվում են իրազեկման ակցիա իրականացնել: Երթի մասնակիցներն այսօր եղել են Աբովյանում, Չարենցավանում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, իսկ Վանաձորն այսօրվա վերջին կանգառն է:

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՎԵՏՕ շարժումը մոտոերթ է կազմակերպել, որի շրջանակներում լինելու է Հայաստանի 11 քաղաքաներում: Երթը նվիրված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:

Մոտոերթը մեկնարկեց Հաղթանակ զբոսայգու տարածքից, նրանք կանցնեն հետևյալ քաղաքներով: Երթի մասնակիցների ցուցակում են հետևյալ քաղաքները.

Օգոստոսի 17

Աբովյան

Չարենցավան

Հրազդան

Սևան

Դիլիջան

Վանաձոր

Օգոստոսի 18

Սպիտակ

Գյումրի

Արթիկ

Թալին

Աշտարակ

Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով՝ Մանումենտում:

Նույն շարքից