Հասարակություն 

Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

analitik.am

Օգոստոսի 17-ին, ժամը 08։54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ղ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Վերոնիկա Դ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից