Հասարակություն 

Ոստիկանները «Կանեփ-կակաչ 2019» օպերացիա են իրականացրել ԱԺ-ում. կա բերման ենթարկված

analitik.am

Օգոստոսի 16-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ սառը զենք կրելու կասկածանքով ՀՀ Ազգային Ժողովի նամակների բաժնից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ նա Երեւան քաղաքի բնակիչ, 44-ամյա Մուշեղ Հ.-ն է, ում մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ եւ ձեռնաշղթա (կանդալ): Աղբյուրի տեղեկություններով, արդեն Արաբկիրի ոստիկանությունում Մուշեղ Հ.-ն հայտնել է, որ ինքը Երեւանում գործող ՍՊԸ-ներից մեկի անվտանգության պետ է:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մուշեղ Հ.-ն բաց է թողնել:

Նույն շարքից