Հասարակություն Սպորտ 

Համահայկական խաղեր. բասկետբոլի տղամարդկանց եզրափակչում ուժեղ գտնվեց Գլենդելի թիմը

analitik.am

Ավարտվել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի տղամարդկանց բասկետբոլի եզրափակիչ խաղը։ 28 թիմերից երկուսը՝ «Բևերլի Հիլզն» ու «Գլենդելը» կարողացել են հասնել եզրափակիչ։

Լարված և հավասար պայքար էր ընթանում, որի արդյունքում «Գլենդելի» բասկետբոլիստները հաղթել են 92-84 հաշվով։ Խաղից հետո տղաները նշել են․

«Չափազանց էմոցիոնալ խաղ անցկացրինք, ինչպես նախորդ Համահայկական խաղերին, այս անգամ ևս եկել էինք հաղթելու, և դա մեզ մոտ ստացվեց»։

Մարզիկներին մեդալները հանձնլ են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։

«Համահայկական 7-րդ ամառային խաղերը սկսվել են տպավորիչ բացման արարողությամբ, ընթացքը նույնպես բավականին սահուն անցավ։ Համեմատած 2015 թվականի՝ այս տարի մասնակցության ցուցանիշն ավելի բարձր էր»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Ըստ Ավինյանի՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպվածությունը բավականին լավ մակարդակի վրա էր։

Աղբյուրը՝ Armsport.am

Նույն շարքից