Հասարակություն 

ՌԴ պաշտպանության նախարարը նշել է Հայաստանի ներդրումը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում

analitik.am

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է հայ բժիշկների եւ սակրավորների ներդրումը Սիրիայում հումանիտար աջակցման գործում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շոյգուն Տոնոյանին առաջարկել է կարծիքներով փոխանակվել ոչ միայն ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության համատեղ ծրագրերի, այլ նաև Սիրիայում հումանիտար աջակցման ժամանակ բժիշկների և սակրավորների համատեղ աշխատանքի շուրջ:

Ռուսաստանցի  նախարարը նշել է, որ հազարավոր մարդիկ բուժօգնություն են ստանում, հայ վիրաբույժները մի քանի հարյուր վիրահատություն են կատարել:

«Դա ահռելի աշխատանք է, որը չի կարող չնկատվել, և, անկասկած, իր ներդրումն ունի այդ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում»,- նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը:

Շոյգուի խոսքով՝ ՌԴ և ՀՀ ռազմական գերատեսչությունների հարաբերությունների ռազմավարական մակարդակը թույլ է տալիս ասել, որ դեռևս շատ անելիքներ կան:

Նույն շարքից