Հասարակություն 

Այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է, որի պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է։

«Ժողովրդի շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, որ հերթի պատճառն այն է, որ անցակետի վրացական հատվածում աշխատում է միայն մեկ անցուղի, որը չի համապատասխանում իրականությանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Բագրատաշեն-Սադախլո անցակետի հայկական և վրացական հատվածների ղեկավարների հետ։

Հայտնում ենք, որ անցակետի երկու հատվածներն էլ աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ ու ծավալով, գործում են բոլոր անցուղիները։

Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից