Քաղաքական 

Հերմինե Նաղդալյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ժողովրդավարության և կառավարման տնօրենին

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 6-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի ազգային ժողովին աջակցման ծրագրի գլխամասային գրասենյակի ժողովրդավարության եւ կառավարման տնօրեն Քեթի Ստեմերի հետ: Ինչպես  analitik.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Քեթի Ստեմերը, շնորհակալություն հայտնելով երկամյա ակտիվ համագործակցության համար, նշել է, որ առաջիկա տարիներին փոխգործակցությունը խորհրդարանի հետ կշարունակվի: Ըստ տիկին Ստեմերի՝ ծրագրի գործունեության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են: Նա կարեւորել է փոխշահավետ համագործակցությունը ոչ միայն մշտական հանձնաժողովների, այլ նաեւ ԱԺ աշխատակազմի հետ: Նա նշել է, որ իրենք պատրաստ են արձագանքելու յուրաքանչյուր գաղափարի, որը կխթանի երկկողմ համագործակցությունը:

 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, կարեւորել է փոխգործակցության շարունակականությունը եւ ծրագերի իրականացումը:

Նույն շարքից