Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը տեղի կունենա մայիսի 24-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզագամերգային համալիրում: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Նա տեղեկացրեց, որ կանոնադրության համաձայն` համագումարի ընթացքում տեղի կունենա կուսակցության ղեկավար մարմինների հաշվետվություն և ընտրություն: «Համագումարի ընթացքում կլինի կուսակցության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, կլինեն կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների ընտրություններ, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն: Կլինեն նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ քննարկումներ և ելույթներ, իսկ համագումարի ժամը դեռևս հստակ չէ: Ժամի վերաբերյալ տեղեկատվություն մենք կտանք համագումարից 1-2 օր առաջ»,- ասել է Թադևոսյանը: