Քաղաքականություն 

Նույնիսկ իրենք են գիտակցում արդեն, որ ՀՀ երկրորդ նախագահի քաղբանտարկյալ լինելու փաստն այլևս անհերքելի է․ Գևորգյան

analitik.am

«Իշխանությունն ավելի քան մեկ տարի է բոլոր ռեսուրսները կենտրոնացրած աշխատում է Արցախյան պայքարի գաղափարի արժեզրկման ուղղությամբ: Որպես միջոց օգտագործվում է անձերի վարկաբեկման տեխնոլոգիան, սկսում են ենթադրյալ, մտացածին թալանի, ավարտվում՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելուց:

Փաստացի, ժամանակը ցույց է տալիս, որ բոլոր տարբերակները ձախողվում են, որովհետև մինչ օրս որևէ հանցանք չի ապացուցվել, այն դեպքում, երբ իշխանության բոլոր օղակները հետևապես և հնարավորությունները, ավելի քան մեկ տարի է իշխանության ձեռքում է: Նույնիսկ իրենք են գիտակցում արդեն, որ ՀՀ երկրորդ նախագահի քաղբանտարկյալ լինելու փաստը այլևս անհերքելի է, որքան էլ մանիպուլիացիոն մեթոդներով որոշ հարցեր շահարկեն և խաբեն ժողովրդին:

ԵՎ արդյունքում ունենք երկրի ժամ առ ժամ վատացող սոցիալ-տնտեսական իրավիճակ, աղքատության և գործազրկության աճ, Արցախյան խորացող խնդիր, երկրի անվտանգության հետ կապված հարցեր, ազգային տեսանկյունից բարոյա-հոգեբանական և իրավական հարձակում՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վտանգով, Ամուլսարի խնդիր և այլն ...

Կյանքիս 30 տարին պայքար է եղել հանուն ազգային շահի, հանուն պետականության ամրացման, և այսօր նույնպես, հետևապես՝ նահանջ չկա, առջևում հաղթանակն է: Ես հավատում եմ իմ խղճին, ես հավատում եմ իմ գաղափարին, հանուն որի 88-ին բոլորս ոտքի ելանք ու հաղթեցինք:

Ժողովուրդն ապրել է ուզում, ոչ թե մաքառել հանուն գոյատևման, ժողովուրդն իրական հեղափոխություն է ուզում, ոչ թե «նոր Հայաստան»՝ փողոցային անկարգությունների »առաջամարտիկ-հերոսներով», ժողովուրդն իրական արդարություն է ուզում ոչ թե պատճառաբանություններ, ժողովուրդը հոգնել է տարբեր փաթեթավորմամբ մի սանրի կտավների մանիպուլիացիաներից:

Ո՛չ, ապազգային ուժերին,

ո՛չ, արցախյան պայքարի արժեզրկման ջատագովներին, ո՛չ, ժողովրդին մոլորեցնող ազգատյացներին,

ո՛չ պառակտողներին»:

Գևորգ Գևորգյան

Նույն շարքից