Քաղաքականություն 

Մոսկվայի «միհրանական» ապտակը Փաշինյանին

analitik.am

«Ռուսաստանի գլխավոր դատախազությունը մերժել է Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին` ՀՀ-ին հանձնելու Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը...

Այս մասին այսօր հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը...

Տեղի ունեցավ այն, ինչի մասին հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը դեռ հաղորդել էր մայիսի 25-ին և ինչին շատերն էին սպասում...

Հայաստանի իշխանությունները որքան էլ ցանականում էին պարոն Պողոսյանի դեմ հետապնդումը ներկայացնել որպես քրեական հանցագործության հետևանք, միևնույն է, շատերի համար էլ պարզ էր, որ սա տարրական քաղաքական հետապնդում է, քանի որ Միհրան Պողոսյանից ավելի մեծ հանցանքներ գործած և նախկին իշխանությանը ծառայած բազմաթիվ օլիգարխներ և պաշտոնյաներ այս իշխանությունների օրոք ոչ միայն վայելում են իրենց ազատությունը, այլև մեծ հաճույքով համագործակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հետ, և ինչու չէ, Փաշինյանի կառավարության մասն են կազմում...

Պարոն Պողոսյանի մեղքն այն էր, որ չանցավ Փաշինյանի սրի տակով և արժանացավ հետապնդման...

Սակայն Միհրան Պողոսյանի հետապնդումը դարձավ փորձաքար հայ-ռուսական հարաբերությունների համար և Մոսկվայի կողմից վերջինիս չհանձնումը Երևանին ևս մեկ մեսիջ է հայաստանյան իշխանություններին, որ Կրեմլում բավականին դժգոհ են Երևանի հետ հարաբերություններից...

Պատահական չէր նաև պարոն Պողոսյանի` Երևանին չհանձնելու ժամանակը. այն տեղի ունեցավ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակության Հայաստան այցից երեք օր անց...

Իմ կարծիքով, Պատրուշևի Մոսկվա վերադառնալուց հետո էլ Կրեմլը վերջնականապես որոշեց Միհրան Պողոսյանի ճակատագիրը և օգտագործեց վերջինիս` Փաշինյանին ևս մեկ անգամ ապտակ հասցնելու համար... Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց՝ ապագայում այդ հանգամանքը Փաշինյանի դեմ կիրառելու համար...

Հայ-ռուսական հարաբերությունների հիանալի լինելու մասին բարձրաձայնողները և հասարակությանն այդ ապատեղեկատվությունը կերակրողները, հատկապես իշխանության ներկայացուցիչները, հուսամ, կբացատրեն նույն հասարակությանը, թե ինչու Մոսկվան այս իշխանությունների կողմից բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրվող Պողոսյանին չհանձնեց Հայաստանին...

Պետք է արձանագրեմ, որ պարոն Փաշինյանի կողմից տարվող արտաքին քաղաքականութունը շատ ուղղություններում կամ ձախողված է, կամ էլ տեղում դոփում է...

Մեզ համար հատկապես վտանգավոր են հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող անհամաձայնությունները, որոնց Մոսկվան դեռ պատասխանում է «փափուկ ուժային» մեթոդներով... Հայ-ռուսական հարաբերություններում մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էլ ամեն ինչ հարթ չէր. հատկապես խախտված էր «հավասարության սկզբունքը», որը, հույս ունեի, լուծում կստանա...

Սակայն Փաշինյանի իշխանության մեկ տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն դրական տեղաշարժեր չարձանագրվեցին, այլև Երևանի և Մոսկվայի միջև նոր խնդիրներ առաջացան...Իսկ որոշ դրվագներ հայ-ռուսական հարաբերություններում ցույց են տալիս ,որ այդ «հավասարության սկզբունքն» էլ ավելի է ճոճվել հօգուտ Մոսկվայի...

Հ.Գ. Մեր վայ-հայրենասերներին նաև հիշեցնեմ, որ ես ևս կերազեի իրենց երազած Հայաստանում ապրել... Բայց Մոսկվային Հայաստանից «ռադ անելու», Պուտինին «fuck» անելու և այլ հակառուսական կոչերից առաջ, ինչպես նաև իմանալով պատմություն և իրական գնահատելով մեր աշխարհաքաղաքական վիճակը, չմոռանալով ՌԴ-ում բնակվող 3,5 միլիոն հայերի, տարեկան մի քանի հարյուր հազար իմ հայրենակիցների ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելողների և այնտեղից տարեկան մոտ 1 միլիարդ դոլար տրանսֆերներ Հայաստան ուղարկողների, հայ-թուրքական սահմանը պահող 102-րդ ռազմաբազայի Հայաստանում առկայության, որի ծախսերի 50 տոսոսը հոգում է Հայաստանը և այլնի մասին, խորհուրդ կտամ ավելի զուսպ մեկնաբանել և իրական ելքեր առաջարկել, որ հայ-ռուսական հարաբերություններն իրոք դառնան ռազմավարական...»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից