ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն ու «Dark Ravens» մոտոակումբը մոտոերթ է կազմակերպել, որի շրջանակներում լինելու է Հայաստանի 11 քաղաքներում:
Երթը նվիրված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:
Մոտոերթը մեկնարկեց երեկ՝ օգոստոսի 17-ին, Հաղթանակ զբոսայգու տարածքից, որի ընթացքում մասնակիցներն այցելեցին Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Վանաձոր։
Այսօր՝ օգոստոսի 18 մոտոերթի մասնակիցներն արդեն Սպիտակ քաղաքում են։ Այնուհետև կլինեն Գյումրիում, Արթիկում, Թալինում և Աշտարակում։
Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով՝ Մանումենտում: