Քաղաքական 

Հադրութում տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ արտագնա ծառայողական խորհրդակցություն

ԼՂՀ ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ մայիսի 5-ին Հադրութում տեղի է ունեցել արտագնա ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում իրականացված և իրականացվող գործընթացների քննարկմանը: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում նախ միավորման հրամանատարն ըստ ուղղությունների ներկայացրել է ենթակա զորամասերում և առանձին ստորաբաժանումներում կատարված աշխատանքների ընդհանուր բնութագիրը, ապա անդրադարձել  առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

 

Քննարկվող հարցերի շուրջ իրենց նկատառումներն են ներկայացրել նաև զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները:

 

Ծառայողական խորհրդակցությունը եզրափակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունն է հրավիրել խորհրդակցության ընթացքում հնչած թերացումների վերացման և տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա: Նախարարը հատկապես կարևորել է բանակի վարչության աշխատանքը տեղերում, որը պետք է կրի ինչպես վերահսկողական, այնպես էլ օժանդակիչ բնույթ:

Նույն շարքից