Հասարակություն Միջազգային 

Թագուհին Մեգան Մարքլիին արգելել է պատռված ջինս կրել

analitik.am

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլիին արգելվել է ջինս կրել Բալմորալ ամրոցում գտնվելու ընթացքում: Այս մասին հայտնում է The Sun-ը:

«Թագուհին պատռված ջինսերի երկրպագու չէ, դրա համար Մեգան Մարքլիին արգելվել է Բալմորալ ամրոցում գտնվելու ընթացքում ջինս կրել, որովհետև թագուհին դրանք չի սիրում»,-ասվում է պարբերականի հոդվածում:

Հայտնի է, որ թագավորական ընտանիքը մեկնելու է Շոտլանդիա, Բալմորալ ամրոց ամառային հանգիստն անցկացնելու համար։

Նույն շարքից