Քաղաքական 

Վրաստանի Ռազմական ոստիկանության պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Վրաստանի Ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Կախաբեր Չիխրաձեն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, գնդապետ Չիխրաձեն և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը: 


Վրաստանից ժամանած պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելել են թանգարանի նորակառույց մասնաշենք, որտեղ վրացական պատվիրակությունը ծանոթացել է օրերս բացված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության հետ: Ցուցադրությունը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին: 

Նույն շարքից