Հասարակություն 

Արդեն Գյումրիում ենք․ Անի Հովհաննիսյան /ուղիղ միացում/

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն ու «Dark Ravens» մոտոակումբը մոտոերթ է կազմակերպել, որի շրջանակներում լինելու է Հայաստանի 11 քաղաքներում:

Երթը նվիրված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:

Մոտոերթը մեկնարկեց երեկ՝ օգոստոսի 17-ին, Հաղթանակ զբոսայգու տարածքից, որի ընթացքում մասնակիցներն այցելեցին Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Վանաձոր։

Այսօր՝ օգոստոսի 18-ին, մոտոերթի մասնակիցներն այցելեցին Սպիտակ քաղաք, իսկ այս պահին գտնվում են Գյումրիում։

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման համահիմնադիր Անի Հովհաննիսյանը նշեց, որ Գյումրիում նույնպես մարդիկ շատ քիչ են իրազեկված Ստամբուլյան կոնվենցիայի մասին, ինչպես նաև տեղյակ չեն, որ պատրաստվում են վավերացնել այն․ «Առանձին զրույցներում նրանք ասում են, թե չեն սպասել և չեն պատկերացնում, որ նման կոնվենցիայի վավերացումն առհասարակ քննարկվում է»։

Հիշեցնենք, որ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման և «Dark Ravens» մոտոակումբի կողմից կազմակերպված մոտոերթի շրջանակներում մասնակիցները կայցելեն նաև Արթիկ, Թալին և Աշտարակ։

Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով՝ Մանումենտում:

Նույն շարքից