Հասարակություն Տեսանյութեր 

Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի մոտոերթը հասել է Գյումրի/տեսանյութ/

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն ու «Dark Ravens» մոտոակումբը մոտոերթ է կազմակերպել, որի շրջանակներում լինելու է Հայաստանի 11 քաղաքներում:

Երթը նվիրված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:

Մոտոերթը մեկնարկեց երեկ՝ օգոստոսի 17-ին, Հաղթանակ զբոսայգու տարածքից, որի ընթացքում մասնակիցներն այցելեցին Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Վանաձոր։

Այսօր՝ օգոստոսի 18 մոտոերթի մասնակիցները եղել են Սպիտակ քաղաքում, իսկ այս պահին գտնվում են Գյումրիում։

Հաջորդ քաղաքներն են՝ Արթիկ, Թալին, Աշտարակ։

Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով՝ Մանումենտում:

Նույն շարքից