Քաղաքական 

Կիմ Չեն Ընի բռնապետության վերջը շուտով կարող է գա

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բռնապետության վերջը շուտով կարող է գալ, քանի որ, ըստ The Telegraph պարբերականի տեղեկությունների, Չինաստանի իշխանությունները պատրաստվում են տապալել Կիմ Չեն Ընի ռեժիմը։

 

Ըստ արտահոսած փաստաթղթերի՝ Չինաստանի զինված ուժերը ծրագրել են գերեվարել հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաներին, փախստականների ճամբարներ հիմնել, ինչպես նաև 2 երկրների սահմանին խստացված հսկողություն սահմանել։ Ստեղծվելիք ճամբարներում կպահվեն բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր Չինաստանի համար խնդիրներ չստեղծելու դեպքում կլինեն այդ երկրի պաշտպանության ներքո։

 

Ըստ գաղտնի փաստաթղթղերի, որոնք անհայտ ճանապարհով հայտնվել են ճապոնական մամուլում, Հյուսիսային Կորեայում գործող ռեժիմի տապալումը կհանգեցնի զանգվածային արտագաղթի, ուստի Չինաստանի իշխանությունները մտադիր են նախապես խստացնել միգրացիոն համակարգը։

 

Փորձագետների կարծիքով՝ տեղեկությունների արտահոսքը պատահական չէ և նշանակում է, որ Կիմ Չեն Ընի ռեժիմի տապալումը սարերի հետևում չէ։
 

Նույն շարքից