Միջազգային Քաղաքականություն 

Գնա տուն․ Զբաղվիր սպորտով․ Հանրահավաքի ժամանակ Թրամփը վիրավորել է իր աջակիցներից մեկին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մանչեսթերում (Նյու Հեմփշիր) կայացած հանրահավաքի ժամանակ վիրավորել է իր աջակիցներից մեկին։ Այս մասին հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ Թրամփի ելույթի ընթացքում մարզադաշտում հայտնվել են մի խումբ բողոքարարներ, որոնց անվտանգության աշխատակիցները սկսել են դուրս հանել: Այդ պահին նախագահը մատնացույց է արել տղամարդկանցից մեկին և խնդրել, որպեսզի հեռացնեն նրան։

«Այս տղայի մոտ քաշի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Գնա տուն: Սկսիր սպորտով զբաղվել»,-ասել է Թրամփը:

Այնուհետև պարզվել է, որ տղամարդը Ֆրենկ Դոուսոնի անունով հանրապետական կուսակցության կողմնակիցն է: Նա կրել է «Trump 2020» վերնաշապիկը:

Այն բանից հետո, երբ պետության ղեկավարին տեղեկացրել են սխալի մասին, նա արդեն ինքնաթիռում զանգահարել է Դոուսոնին և շնորհակալություն է հայտնել աջակցության համար, սակայն ներողություն չի խնդրել: Դոուսոնը հայտարարել է, որ վիրավորված չէ նախագահից:

Նույն շարքից