Հասարակություն Տեսանյութեր 

Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի․ Գալիս ենք Երևան /Տեսանյութ/

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն ու «Dark Ravens» մոտոակումբը մոտոերթ է կազմակերպել, որի շրջանակներում լինելու է Հայաստանի 11 քաղաքներում:

Երթը նվիրված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:

Մոտոերթը մեկնարկեց երեկ՝ օգոստոսի 17-ին, Հաղթանակ զբոսայգու տարածքից, որի ընթացքում մասնակիցներն այցելեցին Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Վանաձոր։

Այսօր՝ օգոստոսի 18-ին մոտոերթի մասնակիցներն այցելեցին Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Թալին, Աշտարակ։

Այս պահին ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն ու «Dark Ravens» մոտոակումբն ավարտում է մոտոերթը՝ վերադառնալով Երևան։

Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով՝ Մանումենտում:

Նույն շարքից