Քաղաքական 

Ուկրաինայի պատճառով սառը պատերազմին վերադառնալու վտանգ կա. Բեռլուսկոնի

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի սրման հետ կապված՝ առաջացել է սառը պատերազմին վերադառնալու վտանգ, գրում է ria.ru-ն:

 

«Կարծում եմ՝ Ռուսաստանի նկատմամբ գոյություն ունի սառը պատերազմին վերադառնալու վտանգ»,- հայտարարել է նա  Radio-1 ռադիոկայանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայում իրավիճակը։

 

Ապրիլի կեսին Բեռլուսկոնին խիստ քննադատության էր ենթարկել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Եվրամիության գործողությունները: Նրա կարծիքով՝ ԵՄ-ն անտարբերություն և անգործություն է ցուցադրում՝ ցույց տալով սեփական արտաքին քաղաքականության և ռազմավարության բացակայություն։

 

Հաագայում G7 երկրների գագաթնաժողովից հետո, երբ որոշում էր կայացվել դադարեցնել Ռուսաստանի մասնակցությամբ «մեծ ությակի» ձևաչափով հանդիպումները, Բեռլուսկոնին այդ որոշումն անվանել է «հակապատմական և անարդյունավետ»։

Նույն շարքից